Россотрудничество-ն կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ՝ Բաքվում Ռուսական տան գործունեությունը վերսկսելու վերաբերյալ կոնսենսուսի հասնելու համար՝ РИА Новости-ին տեղեկացրել է գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։ «Մենք մշտական կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ՝ ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնի գործունեությունը վերսկսելու համար ճիշտ համերաշխության որոնման վերաբերյալ»,- նշել է Շևցովը։               
 

Ասում են...

Ասում են...
24.10.2008 | 00:00

...թե ՌԴ էքսնախագահ, գործող «պրեմիեր մինիստր» Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, գալու է Հայաստան, թեև կան նաև հակառակ պնդումները։ Վերջինիս այցի շարժառիթները, իրազեկ աղբյուրների հավաստմամբ, տրամագծորեն նույնն են, ինչ Մեդվեդևի պարագայում, տարբերությունն այս երկու պետական այրերի «քաշային կատեգորիաներով» պայմանավորված արդյունքների մեջ է։ Արդյունքներ, որոնք լիովին չկարողացավ ապահովել ՌԴ գործող նախագահը՝ ՀՀ գործող նախագահի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Ասում են, թե հայաստանյան ներքաղաքական խմորումների թիվ մեկ «крестный отец»-Պուտինը Հայաստան է ժամանելու լուծում չստացած մի քանի սուպերառանցքային հարցեր Ռուսաստանի շահերի գերակայության տեսանկյունից կարգավորելու համար։ Այդ թվում՝ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճակատագրի հարցը։ Ի դեպ, ասում են նաև, թե Մեդվեդևի պատվին Սերժ Սարգսյանի կազմակերպած ճաշկերույթին Քոչարյանի մասնակցությունը բնավ էլ հայկական կողմի նախաձեռնությունը չի եղել։ Ռուսներն են բարձր մակարդակով պնդել, որ «дорогой Роберт Седракович»-ն իրենց հետ «մի թաս բան խմի»։

Դիտվել է՝ 6708

Մեկնաբանություններ